Համագործակցության մեկնարկ՝ Freedom Broker Armenia և Teach For Armenia

Հրապարակման ամսաթիվ
Կիսվել

Teach For Armenia-ն և Freedom Broker Armenia-ն մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու ֆինանսական գրագիտությունն ու կրթական նորարարությունը

Երևան, Հայաստան — 2025 թվականի հունիսի 16-ը — Teach For Armenia հիմնադրամը հպարտությամբ հայտարարում է նոր համագործակցության մասին Freedom Broker Armenia ընկերության հետ, որի նպատակն է Հայաստանում խթանել ֆինանսական գրագիտությունն ու կրթական նորարարական մոտեցումները։

Այս համագործակցության շրջանակում Freedom Broker Armenia-ն կիրականացնի ֆինանսական գրագիտության կրթական ծրագիր Teach For Armenia-ի շրջանավարտ-դեսպանների համար՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով՝ տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար։

Բացի այդ, Freedom Broker Armenia-ն աջակցել է Teach For Armenia-ի «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորին։ «Կայծ»-ը Հայաստանում առաջին սոցիալական ինկուբատորն է կրթական նախաձեռնությունների համար։ Այս հարթակի միջոցով Teach For Armenia-ի շրջանավարտ-դեսպանները կարող են իրականացնել սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են կրթության և գյուղական համայնքներում առկա խնդիրների լուծմանը։

«Մենք խորապես երախտապարտ ենք Freedom Broker Armenia-ին՝ Հայաստանում կրթության միջոցով ապագայի մեջ ներդրում կատարելու համար», — նշել է Teach For Armenia-ի զարգացման ղեկավար Վարդան Պարթամյանը։ «Այս համագործակցությունը ոչ միայն բարձրացնում է ֆինանսական գրագիտության մակարդակը, այլ նաև խթանում է նորարարական մտածողությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ դրական փոփոխությունների համար»։

«Մենք հավատարիմ ենք իրական արդյունքների ապահովմանը՝ գործնական կրթություն, չափելի ազդեցություն և երկարաժամկետ փոփոխություն։ Այս տեսակի գործընկերությունը կարող է փոխել մտածելակերպը և նոր սերնդին վստահություն տալ՝ կերտելու սեփական ապագան», — նշել է Freedom Broker Armenia-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը։

Freedom Broker Armenia-ն կիսում է Teach For Armenia-ի հավատը, որ կրթությունը կայուն ապագայի հիմնաքարն է։ Կրթությանն աջակցելով՝ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի զարգացման գործընթացում։

Teach For Armenia-ի մասին

Teach For Armenia-ն կրթական հիմնադրամ է, որը ձգտում է համակարգային բարեփոխումների։ Այն իր գործունեությամբ հասնում է շուրջ 30,000 աշակերտի՝ ներառելով Հայաստանի հանրային դպրոցների 10%-ը և գյուղական համայնքներում սովորող երեխաների 20%-ը։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • նոր մասնագետների ներգրավում հանրակրթական դպրոցներում ուսուցման գործընթացում

  • շրջանավարտների համայնքի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար

  • կրթական համակարգի բարեփոխում


Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն առաջատար ներդրումային և բրոքերային կազմակերպություն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին։ Ընկերությունը հանդես է գալիս ֆինանսական գրագիտության զարգացման և կրթական նախաձեռնությունների աջակցման ակտիվ կողմնակից՝ խթանելով կայուն աճը Հայաստանում։



Էջը վերջին անգամ թարմացվել է 16.07.2025, 17:12

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը