Եզակի փորձ, հուսալի տեխնոլոգիա և լավագույն թիմ

Մենք ծառայություն ենք առաջարկում մի ոլորտում, որը մեր կյանքի գործն է

Դիտել հոլովակը
Փորձ
«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիայի» ընկերությունը է Ֆրիդոմ Ֆինանսը աշխատում է շուկայում 2008 թվականից։ Freedom Holding Corp. մայր ընկերությունը ցուցակված է Nasdaq-ում
Թիմ
Աշխատակիցներն ունեն տնտեսագիտական կրթություն, երկարամյա փորձ արժեթղթերի շուկայում և որակավորման վկայականներ
Տեխնոլոգիաներ
Ընկերությունը ԱՊՀ երկրներում առաջիններից մեկն էր, որ ուղիղ հասանելություն կառուցեց դեպի ԱՄՆ բորսաներ
Ինչու՞ մենք
Հուսալիություն
Բրոքերային ընկերություն «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա»-Ձեր հուսալի գործընկերը ֆինանսների աշխարհում լիցենզավորված ՀՀ ԿԲ-ի կողմից և 300 մլն․ ՀՀ դրամից ավելի կանոնադրական կապիտալով
Ներդրումներ աշխարհի խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերում
Բացեք անսահման հնարավորություններ և ընտրեք ֆինանսական գործիքների ընդարձակ շրջանակից։ Ներդրումներ կատարեք համաշխարհային հսկաներում, հեռանկարային ոլորտների գլոբալ խաղացողների բաժնետոմսերում, մասնակցեք IPO-ների
Եզակիություն
Մենք մշակում ենք եզակի ներդրումային գաղափարներ՝ պարզից մինչև բարդ, ինչը թույլ է տալիս վաստակել նույնիսկ անկումային շուկայում: Ներդրումներ կատարեք մեզ հետ օպցիոնների համակցություններում, ֆյուչերսային պայմանագրերում, ֆոնդերում և այլ գործիքներում
Առևտրի պրակտիկա
Ներդրումներ կատարեք իրական ռեժիմում փորձառու թրեյդերների հետ։ Սովորեցնում ենք մեր առաջատար փորձագետների հեղինակային ծրագրերով։
Թողնել վերապատրաստման դիմում
Աջակցություն
Մենք հաճախորդներին տրամադրում ենք ամենօրյա վերլուծություններ, շաբաթական ներդրումային գաղափարներ, գլոբալ ներդրումային ակնարկներ: Տեղյակ եղեք ներդրումների աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:
Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա
Ներդրումային ընկերություն, որը լիցենզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2021 թ․ նոյեմբերի 9-ին։ Մտնում է Freedom Holding Corp. հոլդինգի մեջ։
Հովակ Հովակիմյան
«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ տնօրեն
Մեր թիմը
Հովակ Հովակիմյան
Գլխավոր տնօրեն
Էդուարդ Սաֆարյան
Գլխավոր տնօրենի տեղակալ
Սամվել Կարապետյան
Բեք օֆիսի ղեկավար
Էրիկ Սողոյան
Ֆինանսական խորհրդատու
Նշանակալի մասնակիցներ
Առաքելություն

Մենք հավատում ենք, որ ներդրումային որոշումները փոխում են աշխարհը։ Այս կամ այն ընկերության բաժնետոմսերը գնելով և վաճառելով՝ յուրաքանչյուր անհատ ազդում է մեծ բիզնեսի, երկրների և տարածաշրջանների տնտեսությունների վրա։

Մեր առաքելությունն է գտնել նոր ներդրումային հնարավորություններ և պատմել դրանց մասին ներդրողներին, որպեսզի նրանք միշտ կարողանան մեր բոլորի համար ընտրել ավելի լավ ապագա։

Տիմուր Տուրլով
Freedom Holding Corp. (FRHC) տնօրեն
Մեր արժեհամակարգը
Գլոբալ մտածելակերպ
Մենք համաշխարհային շուկաներում ֆինանսական գործընթացների խորը ընկալմամբ պրոֆեսիոնալների թիմ ենք։ Մենք տեղյակ ենք վերջին նորություններին, ուղղություններին, ամենաժամանակակից միտումներին և ձգտում ենք ընդլայնել հորիզոնները մեր հաճախորդների համար։
Ժամանակակից հարթակներ
Ֆինանսական շուկաներում աշխատանքն անհնար է առանց ժամանակակից տեխնոլոգիաների։ Ներդրումային ընկերություն «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն մշակում է պարզ և ինտուիտիվ հասկանալի առցանց հարթակներ (trade.ffin.am), որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի մոտ լինել ներդրումների աշխարհին։
Պրոֆեսիոնալ աջակցություն
Մենք միշտ պատրաստ ենք պատասխանել մեր հաճախորդների ցանկացած հարցերին։ Զանգահարե՛ք մեզ, գրեք սոցիալական ցանցերի միջոցով։ Դուք միշտ կստանաք բորսայական առևտրում 100% սուզված պրոֆեսիոնալների մասնագիտական կարծիքը։
Որակյալ գիտելիքներ
Մենք օգնում ենք ոչ միայն ակտիվների կառավարման, այլև ներդրումներում գիտելիքների ձեռք բերման մեջ․ հրատարակում ենք «Ֆինանսիստ» լրագիրը, որը տրամադրվում է անվճար, թողարկել ենք ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայի մասին գիրք, իրականացնում ենք դասընթացներ բորսայական գործիքների մասին։
Մեր սկզբունքները
Մենք գտնում ենք, որ ցանկացած ընկերության հիմնական ակտիվը հաճախորդն է։ Նրանց ցանկություններն ու կարիքներն են, որ ստիպում են մեզ նոր հնարավորություններ փնտրել, զարգացնել մեր ծառայությունները և դառնալ ավելի լավը: Հաճախորդը սիրտն է, այն շարժիչը, որը մեզ տանում է նոր հաղթանակների։ Դրա համար էլ մենք թանկ ենք գնահատում նրանց հետ հարաբերությունները, նրանց հետ հաղորդակցությունը կառուցելով ներքոնշյալ սկզբունքների վրա, որոնք յուրաքանչյուր աշխատակից անկեղծորեն կիսում է։
  • Երկարաժամկետ համագործակցություն
  • Անկեղծություն և ազնվություն
  • Պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվություն
  • Ձգտումներ դեպի նորարարություններ
Հոլդինգի մասին

Freedom Holding Corp. — ամերիկյան հրապարակային ընկերություն գրանցված ԱՄՆ-ի Նևադա նահանգում։

Холдинг

Ընկերությունը ցուցակում է անցել 2019 թվականին Nasdaq հարթակում, բաժնետոմսերը առևտրի ենթակա են  FRHC հապավմամբ։

Հոլդինգը իր գործունեությունը ծավալում է Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում։

Հոլդինգը հրապարակում է հաշվետվություններ համաձայն US GAAP-ի ստանդարտների։ Ընկերության հասույթը 2022 թվականի երկրորդ եռամսյակում 2021 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 349%-ով` $70 միլիոնից հասնելով $313 միլիոնի։

Freedom Holding Corp. 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստացել է իր մշտական անդամակցության դիմումի հավանություն Ֆինանսական հաստատությունների գործունեությունը կարգավորող գործակալության (FINRA) կողմից և ձեռք է բերել Prime Executions Inc. (ԱՄՆ, Դելավեր նահանգ) բրոքեր-դիլերային ընկերությունը, գրանցված ԱՄՆ-ի արժեթղթերի հանձնաժողովի (SEC) կողմից և հանդիսանում է Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE), ինչպես նաև NASDAQ, FINRA և SIPC անդամ։ Freedom-ի և Prime-ի առևտրի ընդհանուր ծավալը ԱՄՆ-ի բորսաներում 2020 թվականի դեկտեմբերին կազմել է 1,07 միլիարդ բաժնետոմս։

Դեկտեմբերին MSCI-ը ընդգրկել է Freedom Holding Corp.-ը MSCI U.S. Small Cap 1750 և MSCI U.S. Investable Market 2500 ինդեքսներում։ 2022 թվականի մարտին S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հոլդինգի ղազախստանյան և կիպրոսյան ընկերություններին տրամադրել է  В- վարկանիշը։

Freedom Finance Europe-ը 2021 թվականի հոկտեմբերին դարձել է միջազգային առաջատար արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա Euroclear-ի անդամ, ինչը թույլ է տալիս ընկերությանը ընդարձակել գործառնական և քլիրինգային ծառայությունները Freedom Finance Europe-ի հաճախորդների համար Եվրոպայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի շուկաներում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր գրասենյակում
Մենք գտնվում ենք հետևյալ հասցեում
Հայաստան, 0010, Երևան, Մելիք Ադամյան փ., 2/2, 2-րդ հարկ
Հեռախոս
+(374)-12-252252
Աշխատանքային ժամեր
ԵՐԿ-ՈՒՐԲ, 10:00-19:00
Ընկերության նորություններդեկտեմբերի 19 2023
Էջը վերջին անգամ թարմացվել է 03.04.2024, 13:33

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը

Տարբեր լեզուների միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում նախապատվությունը անհրաժեշտ է տալ հայերենին։

Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքի էջերից հղված այլ կայքերի բովանդակության ճշգրտության և հավաստիության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: