Այս գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ «Քաղաքականություն») նկարագրում է, թե ինչպես է «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») իր վեբ-կայքերի միջոցով հավաքում և մշակում Ձեր անձնական տվյալները։ Այցելելով՝ /ffin.am/ Դուք ընդունում և համաձայնում եք սույն Քաղաքականության մեջ նկարագրված դրույթներին: Մենք կազմել ենք այս Քաղաքականությունը, որպեսզի ցույց տանք, թե ինչ տեղեկատվություն ենք հավաքում և ինչու, ինչպես նաև՝ ինչպես ենք այն օգտագործում՝ անձնական տվյալների մշակման և նման տվյալների ազատ տեղաշարժի կապակցությամբ ֆիզիկական անձանց պաշտպանությանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզիավորված ներդրումային ընկերություն: Ֆրիդոմ Ֆինանս Արմենիայի միակ մասնակիցը Ֆրիդոմ Հոլդինգ Կորպն է (հասցե՝ 3960 Հովարդ Հյուս Բուլվար, Սյութ 500, Լաս Վեգաս, Նևադա 89169, Միացյալ Նահանգներ): Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան հանդիսանալու է սույն Քաղաքականության մեջ սահմանված տվյալների կապակցությամբ տվյալներ հավաքագրողը և մշակողը: Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան գործում է Երևանում, Մելիք-Ադամյան 2/2, 0010 հասցեում։ Երբ մենք ստորև օգտագործում ենք "Ընկերություն", "մենք", "մեզ" և "մեր" եզրույթները, ապա նկատի ունենք Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան:
Կան մի շարք պատճառներ, թե ինչու մենք կարող ենք հավաքել և մշակել Ձեր անձնական տվյալները, այդ թվում՝
1. Համաձայնություն. Մենք կարող ենք հավաքել և մշակել Ձեր տվյալները Ձեր համաձայնությամբ,
2. Պայմանագրային պարտավորություններ. Մենք կարող ենք մշակել Ձեր տվյալները, եթե դա անհրաժեշտ է կամ մեր արտադրանքի կամ ծառայությունների մատուցման նպատակով Ձեզ հետ պայմանագիր կնքելու համար, կամ այդ պայմանագրով մեր պարտավորությունները կատարելու համար, կամ մեր կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ Ձեզ խորհրդատվություն տրամադրելու համար։
3.Համապատասխանությունը օրենսդրությանը. Մենք հավաքում և մշակում ենք նույնականացման տվյալները և գաղտնի անձնական տվյալները՝ «Ճանաչիր քո հաճախորդին» («KYC») մեր պարտավորություններին, կիրառելի օրենքներին և նորմատիվ ակտերին, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքին և նորմատիվ ակտերին, Կենտրոնական բանկի կանոնակարգերին համապատասխանության նպատակով:
4. Հաղորդակցություն. Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները մեր ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով։ 5. Խարդախության կանխարգելում.
6. Կարգավորողի հետ փոխհարաբերություններ. Մենք կարող ենք օգտագործել անձնական տվյալները, որպեսզի ապահովենք մեր ծանուցումների և հաշվետվությունների՝ նորմատիվ պահանջներին համապատասխանությունը։
7. Դատական գործընթաց. Եթե մենք դատական հայցի կամ այլ վարույթի մասնակից ենք կամ պահանջվում է, որքանով դա անհրաժեշտ է, իրականացնել և պաշտպանել մեր օրինական իրավունքները, մենք կարող ենք օգտագործել և/կամ հրապարակել Ձեր անձնական տվյալները։
8. Բարելավել մեր ծառայությունները. Մենք անձնական տեղեկություններ ենք մշակում մեր ծառայությունների բարելավման համար և որպեսզի ապահովենք Ձեր՝ որպես մեր ծառայություններից օգտվողի առավել լավ փորձ ունենաք:
9. Առաջարկություններ և անհատականացում. Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները, որպեսզի առաջարկենք այն գործառույթներն ու ծառայությունները, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել և անհատական դարձնել Ֆրիդոմ Ֆինանս Արմենիայի ծառայություններից օգտվելու Ձեր փորձը:
Երբ հաճախորդները այցելում են մեր կայքը, վեբ սերվերը հավաքում և պահպանում է հետևյալ տվյալները՝
- Վեբ էջի հասցեն, որը դուք այցելում եք, - Օգտագործվող օպերացիոն համակարգը,
- Դիտարկիչը և դրա տարբերակը,
- Ամսաթիվը և ժամը,
- Կայքի հասցեն, որը դուք այցելել եք նախկինում (հղման URL),
- Սարքի անվանումը և IP հասցեն, որի միջոցով մուտք է իրականացվել կայք։
Մենք կարող ենք տեղեկություններ ստանալ մի քանի աղբյուրներից, ներառյալ`
1. Ավտոմատ պահպանվող տվյալներ,
2. Տեղեկատվությունը, որ Դուք տրամադրում եք մեզ, 3. Տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք Ձեր մասին՝ Ձեզ հետ մեր հարաբերությունների շնորհիվ և Ձեր հաշիվները և/կամ ծառայությունները կառավարելու ձևից,
4. Տեղեկատվությունը, որ մենք հավաքում ենք այն տեխնոլոգիայի միջոցով, որը Դուք օգտագործում եք մեր ծառայություններից օգտվելու համար (օրինակ՝ IP հասցեն կամ հեռախոսահամարը),
5. Տեղեկատվությունը, որ մենք հավաքում ենք հանրության համար հասանելի աղբյուրներից, ինչպիսիք են մամուլը, իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմինները և առցանց որոնման համակարգերը, 6. Մեզ հետ այլ փոխազդեցություններ (օրինակ՝ մեր հաճախորդների սպասարկման անձնակազմի հետ քննարկումները կամ մեր՝ իսկությունը ստուգելու ծառայություններում ներգրավվելիս, մեր կայքի միջոցով հարցումները, օգտատիրոջ հաշվի ստեղծումից հետո և/կամ մեր գործարար հարաբերությունների զարգացմանը զուգընթաց), 7. Այլ աղբյուրներ՝ Ձեր կամ Ձեր ներկայացուցչի համաձայնությամբ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեզ հետ մեր հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, մենք կարող ենք լրացուցիչ տվյալներ հավաքել, երբ Դուք գործարքներ եք կատարում մեզ հետ կամ դիմում եք մեզ սպասարկման խնդրանքով:
1. Անձնական տեղեկություններ, այդ թվում.
- անուն,
- Ծննդյան ամսաթիվ,
- ազգություն,
- սարքի ID,
- գործարքների մասին տեղեկություններ,
- ՀԾՀ,
- ՀՎՀՀ,
- տեսակի և ժամային գոտու կարգավորումներ։
2. Կոնտակտային տվյալներ
- էլ. փոստի հասցեն,
- բնակության/գործունեության հասցե,
- հեռախոսահամար:
3. Ձեր ֆինանսական կարգավիճակի մասին տեղեկությունները, ներառյալ՝ անձնական ունեցվածքը, ակտիվները և պարտավորությունները, եկամուտների և ծախսերի ապացույցները, վարկերի և փոխառությունների պատմությունը, կարիքները և նպատակները, ներդրումային փորձը, ներդրումային նպատակները, ռիսկի գիտակցումը, և որոշակի տեղեկատվությունը, որոնք պահանջվում են կիրառելի օրենսդրության կամ նորմատիվ ակտերի կամ Ընկերության ներքին քաղաքականության համաձայն,
4. Տեսողական պատկերներ և անձնական տեսք (օրինակ՝ անձնագրերի պատճենները, ձեր տեսագրությունները և լուսանկարչական պատկերները),
5. Որոնման տեղեկատվություն (ինտերնետ արձանագրության հասցե (IP), կայքում Ձեր այցելությունների մասին տեղեկություններ, ինչպիսիք են այն էջերը, որոնք Դուք այցելել եք, և մեր կայք և կայքից անցումների հոսքը:
6. Տեղեկություններ Ձեր վարքագծի մասին. մենք կարող ենք մշակել տեղեկություններ Ձեր վարքի և գործունեության մասին՝ առաջխաղացման և գովազդային նպատակներով։ Եթե Դուք փոխհարաբերությունների մեջ եք Ընկերության հետ, որպես մեր կորպորատիվ կամ ինստիտուցիոնալ հաճախորդներից մեկի պաշտոնյա, աշխատակից և/կամ տնօրեն, Ձեր մասին հավաքած ընդհանուր անձնական տվյալները լրացուցիչ ներառում են ձեր դերը/պաշտոնը/կարգավիճակը և պատասխանատվության ոլորտը, ինչպես նաև Ձեր լիազորությունները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր տվյալների և մեր արտադրանքի ամբողջականությունը պաշտպանելու համար մենք կարող ենք ստուգել Ձեր ինքնությունը նախքան ձեր հարցումը մշակելը: Որոշ դեպքերում մենք կարող ենք լրացուցիչ տեղեկություններ հավաքել Ձեր ինքնությունը ստուգելու համար։
Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան չի փոխանցում և չի վաճառում մեր հաճախորդների մասին անձնական տվյալները չփոխկապակցված երրորդ անձանց՝ իրենց պրոդուկտների և ծառայությունների առաջխաղացման նպատակով օգտագործելու համար: Մենք կարող ենք անձնական տվյալները փոխանցել հետևյալ կազմակերպություններին՝
1. Պետական մարմիններին, այլ կարգավորող մարմիններին և իրավապահ մարմինների աշխատակիցներին,
2. Այլ երրորդ անձանց, Ձեր համաձայնությամբ կամ Ձեր ներկայացուցչի ցուցումով,
3. Օրենքով թույլատրվող կամ պահանջվող դեպքերում՝ այլ կազմակերպությունների,
4. Մեզ հետ փոխկապակցված ընկերություններին, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, Ֆրիդոմ Ֆինանս Կորպ և Ֆրիդոմ Ֆինանս Յուրոփ ՍՊԸ։ Բացի այդ, մենք կարող ենք Ձեր մասին որոշակի տվյալներ փոխանակել մեզ ֆինանսական ծառայություններ մատուցող փոխկապակցված ընկերությունների հետ, ինչպիսիք են մեր բրոքերային և ապահովագրական ընկերությունները իրենց ծառայությունները մատուցելիս դրանք օգտագործելու համար, ինչպես դա թույլատրվում է օրենքով: Այս երրորդ անձանց անձնական տվյալներին հասանելիություն ունեն այնքանով, որքանով անհրաժեշտ է իրենց գործառույթների իրականացման համար, և չեն կարող այն օգտագործել այն այլ նպատակներով։
Մենք կձեռնարկենք բոլոր ողջամիտ և անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ Ձեր անձնական տվյալները և / կամ տեղեկատվությունը մշակվեն ապահով կերպով և համաձայն սույն Քաղաքականության: Ձեր տվյալները և/կամ Ձեր մասին տեղեկությունները ստանալու պահից, մենք կօգտագործենք խիստ ընթացակարգեր և անվտանգության միջոցառումներ կանխելու չթույլատրված հասանելիությունը։ Ցավոք, առցանց համակարգերի միջոցով տեղեկատվության փոխանցումը լիովին անվտանգ չէ, և չնայած մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք Ձեր մասին տեղեկությունները և/կամ անձնական տվյալները, մենք չենք կարող երաշխավորել դրանց ամբողջական անվտանգությունը։ Ըստ այդմ, անվտանգության համակարգի խախտման դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած տեղեկատվության և/կամ տվյալների ուղղակի կամ անուղղակի կորստի, գողության կամ չարաշահման համար, որոնք Դուք տրամադրել եք մեզ և/կամ դուք գրանցել եք Ֆրիդոմ Ֆինանս Արմենիայի կայքերում:
Ձեզ տրամադրելով ապրանքներ կամ ծառայություններ, մենք ստեղծում ենք գրառումներ, որոնք պարունակում են Ձեր մասին տեղեկությունները և/կամ Ձեր տվյալները: Գրառումները կարող են պահվել տարբեր կրիչների (ֆիզիկական կամ էլեկտրոնային) վրա և տարբեր ձևաչափերով։ Գրառումների պահպանման ժամկետները սահմանվում են կախված գրառումների տեսակից, գործունեության բնույթից, արտադրանքից կամ ծառայությունից, կիրառելի տեղական օրենսդրական կամ նորմատիվ պահանջներից: Պահպանման ժամկետները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել՝ կախված գործարար կամ իրավական ու նորմատիվ պահանջներից։ Մենք պահպանում ենք Ձեր մասին անձնական տեղեկատվությունը, որպեսզի ապահովենք, որ Դուք շարունակական օգտվեք Ֆրիդոմ Դինանս Արմենիայի ծառայություններից այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է սույն Քաղաքականության մեջ նկարագրված համապատասխան նպատակներին հասնելու համար:
Դուք ունեք որոշակի հստակ իրավունքներ, որոնք նախատեսված են ԵՄ Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) և ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ եթե ցանկանում եք հասանելիություն ստանալ Ձեր անձնական տեղեկատվությանը կամ փոխել Ձեր մասին մեզ մոտ պահվող ցանկացած անձնական տեղեկատվություն, կարող եք դա անել՝ մեզ գրավոր հարցում ուղարկելով։ Դուք նաև իրավունք ունեք պահանջել, որպեսզի Ֆրիդոմ Ֆինանս Արմենիան ուղղի կամ ոչնչացնի ցանկացած տեղեկատվություն, որը ամբողջական կամ ճշգրիտ չէ կամ հնացած է (չնայած մենք կարող ենք իրավունք ունենալ պահպանել այդ տեղեկատվության փոփոխությունների պատմությունը), և որոշ հանգամանքներում, Դուք կարող եք ունենալ իրավունք առարկել մեր Ձեր անձնական տեղեկության մշակման դեմ։ Մենք կքննարկենք ցանկացած նման հարցումը համապատասխան կիրառելի օրենքին համաձայն։
Երբ դուք ստանում եք էլեկտրոնային նամակ կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ ձևով հաղորդագրություն, Ֆրիդոմ Ֆինանս Արմենիայից, խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ հաղորդագրության մեջ պարունակվող կամ դրան կից կամ ուղեկցող տեղեկատվությունը կարող է լինել գաղտնի, ենթակա լինել իրավական պաշտպանության կամ հրապարակումից այլ կերպ պաշտպանված և (եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ) նախատեսված է բացառապես ստացողի օգտագործման համար։
Եթե Դուք որևէ անհանգստություն ունեք Ֆրիդոմ Ֆինանս Արմենիայում Ձեր տվյալների գաղտնիության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ դրանց մանրամասն նկարագրությամբ, և մենք կփորձենք լուծել դրանք: Մեր բիզնեսը անընդհատ զարգանում է, և մեր Քաղաքականությունը նույնպես կարող է ենթակա լինել փոփոխությունների։ Երբ հրապարակվում է Քաղաքականության նորացված տարբերակը, Ձեր շարունակական մուտքը Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա նշանակում է, որ Դուք համաձայն եք նորացված բովանդակության հետ և համաձայնում եք պահպանել նորացված քաղաքականության կանոնները: Եթե այլ բան նշված չէ, մեր ներկայիս Քաղաքականությունը կիրառվում է Ձեր և Ձեր օգտատիրոջ հաշվի մասին մեր ունեցած ամբողջ տեղեկատվության նկատմամբ:
Տարբեր լեզուների միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում նախապատվությունը անհրաժեշտ է տալ հայերենին։
Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքի էջերից հղված այլ կայքերի բովանդակության ճշգրտության և հավաստիության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: