Հայաստանում սոցիալապես կարևոր նախագծերի համար հավաքագրվող գումարը կկրկնապատկվի

Հրապարակման ամսաթիվ
Կիսվել

Freedom Broker Armenia-ի և IMAST հարթակի համատեղ գործակցության շրջանակում յուրաքանչյուր բարեգործական նախագծի հավաքագրված գումարը կկրկնապատկվի։ Այս քայլով ընկերություններն իրենց նպաստն են բերում սոցիալապես կարևոր նախագծերի իրագործմանը Հայաստանում։ 

Freedom Broker Armenia-ն $40 000 էր նվիրաբերել 2025 թ. սոցիալապես կարևոր ծրագրերի իրագործմանը Հայաստանում «Բարեգործության իմա՞ստը» խորագրով միջոցառմանը։ Այս ձեռնարկով ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատել է իր առաքելությունը՝ դրական փոփոխություններ ձեռնարկել Հայաստանում։ 

«Մենք խորապես հավատում ենք, որ ամենափոքր քայլն անգամ կարող է մեծ ազդեցություն ունենալ՝ սկիզբ դնելով լայնածավալ փոփոխությունների։ Այս նախաձեռնությունը ոչ միայն մեր ներդրումն է Հայաստանի սոցիալապես կարևոր խնդիրների լուծման գործում, այլև մեր կոչն է համայնքին՝ միավորվելու և համատեղ ուժերով ավելի լավ ապագա կերտելու համար»,- ընդգծել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։ 

Նախաձեռնության մասնիկ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ պարզապես IMAST հարթակում նվիրաբերելով գումար որևէ կարևոր սոցիալական նախագծի։ Իսկ Freedom Broker Armenia-ն իր հերթին կկրկնապատկի յուրաքանչյուրի նվիրատվությունը։ 



Էջը վերջին անգամ թարմացվել է 19.03.2025, 20:58

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը