Հայաստանում լույս է տեսել առաջին ֆինանսական ամսագիրը
Հրապարակման ամսաթիվ
հունվարի 23, 2025
Կիսվել
Հայաստանում լույս է տեսել առաջին հայերեն լեզվով ֆինանսական ամսագիրը, որը կոչվում է «Ֆինանսիստ»։ «Ֆինանսիստը» Freedom Holding Corp.-ի հրատարակությունն է (Freedom Broker Armenia-ն այս միջազգային հոլդինգի մաս է), հարմարեցված տեղական լսարանի համար, տրամադրում է արդի տեղեկատվություն ներդրումների, ֆինանսական շուկաների, գործիքների և ակտիվների մասին: Ամսագիրը կարևոր քայլ է մեդիա աշխարհում և օգնելու է բարելավել երկրում ֆինանսական գրագիտության մակարդակը։
Հուսալի տեղեկատվության հասանելիությունը չափազանց կարևոր է ներդրումների աշխարհում: «Ֆինանսիստը» պատասխանն է Հայաստանում ֆինանսական կրթության աճող պահանջարկին։ Հատուկ շեշտադրում ունենալով ներդրումային ռազմավարությունների և ֆոնդային շուկայի վերլուծության վրա՝ ամսագիրը ծառայում է որպես կարևոր ռեսուրս ինչպես նոր, այնպես էլ փորձառու ներդրողների համար:
«Ֆինանսիստ» ամսագրի գործարկումը նշանակալի քայլ է Հայաստանում ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ: Մենք հավատում ենք, որ մեր քաղաքացիներին տրամադրելով մատչելի ֆինանսական գիտելիքներ, մենք կարող ենք նրանց հզորացնել տեղեկացված որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Որոշումներ, որոնք դրականորեն կազդեն նրանց ֆինանսական ապագայի վրա: Այս ամսագիրը ոչ միայն ֆինանսների, այլ տեղեկացված ներդրումների մշակույթ ստեղծելու մասին է»,- նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:
Ամսագիրը միջազգային ասպարեզում հաստատվել է որպես ներդրումների վերաբերյալ հեղինակավոր հրատարակություն։ Այն առաջարկում է արդիական բովանդակության համաշխարհային ներդրումային ռազմավարությունների և բիզնեսների համար եզակի ֆինանսական լուծումների վերաբերյալ: Ամսագիրն այժմ հասանելի է նաև հայերեն՝ ավելի հարմարեցված տեղի լսարանին։ Ընդլայնումը դեպի հայկական շուկա նոր հնարավորություններ է բացում երկրում գործող ընկերությունների համար՝ հնարավորություն տալով նրանց օգտվել ֆինանսական և ներդրումների միջազգային փորձից:
Արդեն լույս է տեսել «Ֆինանսիստ»-ի առաջին համարը։ Այն անվճար հասանելի կլինի երկրի տարբեր բաշխման կետերում, ներառյալ ֆինանսական հաստատությունները, կրթական կենտրոնները և համայնքային միջոցառումները: Բացի այդ, ամսագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինի Freedom Broker Armenia կայքում։
Հղումը պատճենված է
Էջը վերջին անգամ թարմացվել է 28.05.2025, 23:33
Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ն օգտագործում է ֆայլերում պարունակվող сookie-ները։ Մնալով կայքում՝ դուք տալիս եք համաձայնություն, որպեսզի сookie ֆայլերում պարունակվող ձեր տվյալները մշակվեն։ Եթե չեք ցանկանում, որպեսզի այդ տվյալները մշակվեն, անջատեք сookie-ները ձեր բրաուզերի կարգավորումներից։ Cookie ֆայլերի օգտագործումից հրաժարման պատճառով հնարավոր է Կայքի որոշ գործառույթներ դառնան անհասանելի ։