Կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակումը՝ «Freedom Broker Armenia»-ի հետ համատեղ կազմակերպված գործընկերային մեծ երեկույթով

Հրապարակման ամսաթիվ
Կիսվել
2023 թվականի հուլիսի 9-ից հուլիսի 16-ը Երևանում տեղի ունեցավ քաղաքի մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը, որի պաշտոնական գործընկերն էր Հայաստանում առաջին միջազգային ներդրումային ընկերությունը՝ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն։ Կինոփառատոնի եզրափակիչ ակորդը «Ոսկե ծիրան»-ի և «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի գործընկերային աննախադեպ երեկույթն էր, որը համախմբել էր ավելի քան 600 հյուրերի՝ արվեստի և մշակույթի ականավոր գործիչների, պաշտոնյաների, բիզնես առաջնորդների և հասարակական տարբեր ոլորտների առաջատարների։
Հուլիսի 15-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում լավագույն ֆիլմերը արժանացան «Ոսկե և արծաթե ծիրան» մրցանակներին, իսկ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն դրամական պարգևի տեսքով հատուկ մրցանակ շնորհեց «Կորիզ» անվանակարգի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ «Սատանայի գործերից» (From the work of the devil) կարճամետրաժ ֆիլմին (Հայաստան, Եգիպտոս, 2022թ․), որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2022 թվականին, Կահիրեի 44-րդ միջազգային կինոփառատոնի (CIFF) շրջանակներում ։


«Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին Հայաստանի համար նման կարևոր իրադարձության գործընկերը լինելու և փակման արարողությանը մասնակցելու հնարավորության համար։ «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն հաղթող ֆիլմի խմբին հանձնում է մեկ միլիոն դրամ արժողությամբ վկայական՝ հաջորդ նախագծի իրականացման համար։ Մենք լիահույս ենք, որ շուտով ձեր նոր ֆիլմը կտեսնենք մեծ էկրաններին»,- իր խոսքում նշեց Freedom Holding Coporation-ի համահիմնադիր Իգոր Կլյուշնևը։

Կինոփառատոնի եզրափակիչ ակորդը «Ոսկե ծիրան»-ի և «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի գործընկերային շքեղ երեկույթն էր, որը տեղի ունեցավ «Ջելիֆիշ» ժամանցային կենտրոնում՝ ԱՄՆ-ից հրավիրված հանրահայտ DJ Բրայան Սիդի մասնակցությամբ: Բրայան Սիդը Բրուքլինում բնակվող DJ և պրոդյուսեր է, ով շրջագայում է աշխարհի տարբեր երկրներով: Բրիտանական հայտնի DJ Mag ամսագիրը նրան հիշատակել է «Լավագույն բեկումնային դիջեյ» անվանակարգում, իսկ Billboard Dance-ը հայտարարել է, որ նա «արտիստ է, ում արժե հետևել»։ Երեկույթին ելույթ են ունեցել նաև սիրված ու ճանաչված հայ դիջեյներ՝ Ա.Չիլլան, դիջեյ Սերժոն, ինչպես նաև հայտնի երաժշտական 3.33 խմբի անդամները։

Ընկերության մասին՝
«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն ամերիկյան Freedom Holding Corp-ի անդամ է , որի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ-ում՝ FRHC բորսայական հապավմամբ: Հոլդինգի կապիտալիզացիան գերազանցում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարը, կառավարվող ակտիվները՝ ավելի քան 5,4 մլրդ ԱՄՆ դոլար։

Ընկերությունն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաները` բրոքերային և դեպոզիտար գործունեություն իրականացնելու համար։

Freedom Finance ընկերությունների միջազգային խումբը ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի շուկաներում ներդրումային և բրոքերային ծառայությունների շուկայի առաջատարն է՝ միջազգային ֆինանսական շուկաներում ավելի քան 15 տարվա փորձով: Խմբի 119 գրասենյակներն ու մասնաճյուղերը գտնվում են Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի 15 երկրներում։ Խմբի ընկերությունները լիցենզավորված են գործունեության յուրաքանչյուր երկրում: Խմբի ընկերություններում հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը գերազանցում է 350,000-ը:
Էջը վերջին անգամ թարմացվել է 05.03.2025, 16:05

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը