«Freedom Broker»-ը կպարգևատրի «Ոսկե ծիրան» փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի թիմին
Հրապարակման ամսաթիվ
հուլիսի 15, 2023
Կիսվել
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակումն այս տարի կանցկացվի Կինոյի տանը և կնշանավորվի Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմի ցուցադրությամբ, որն այս տարի դարձավ 30 տարեկան։
Մինչ Էգոյանի ֆիլմի ցուցադրությունը, «Ոսկե ծիրանի» պաշտոնական գործընկեր «Ֆրիդոմ Բրոքեր» (Freedom Broker) ընկերությունը «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի լավագույն մասնակիցներից մեկին կպարգևատրի հատուկ մրցանակով՝ ֆիլմի անձնակազմին տրամադրելով 1 մլն դրամական պարգև՝ հաջորդ նախագծի իրականացման համար։
Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը՝ «Հետ նայելով գալիքին» (Looking back to the future) կարգախոսով։ Կինոփառատոնն ավանդաբար հանրությանը ներկայացնում է մրցութային ֆիլմեր ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոների լավագույն ֆիլմացանկից։ Այս տարի կինոփառատոնի շրջանակներում Երևան էին ժամանել Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու 2 դափնեկիրներ՝ Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն եղբայրները,
Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի դափնեկիր ճապոնացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Տակեշի Կիտանոն, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի դափնեկիր, ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը,օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոստան,ղազախ ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը և այլ հայտնի հյուրեր։
Հղումը պատճենված է
Էջը վերջին անգամ թարմացվել է 09.07.2025, 18:19
Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ն օգտագործում է ֆայլերում պարունակվող сookie-ները։ Մնալով կայքում՝ դուք տալիս եք համաձայնություն, որպեսզի сookie ֆայլերում պարունակվող ձեր տվյալները մշակվեն։ Եթե չեք ցանկանում, որպեսզի այդ տվյալները մշակվեն, անջատեք сookie-ները ձեր բրաուզերի կարգավորումներից։ Cookie ֆայլերի օգտագործումից հրաժարման պատճառով հնարավոր է Կայքի որոշ գործառույթներ դառնան անհասանելի ։