Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք
Հրապարակման ամսաթիվ
դեկտեմբերի 19, 2023
Կիսվել
Freedom Broker Armenia-ն կազմակերպել էր ֆինանսական գրագիտության վերաբերյալ կրթական սեմինար լրատվամիջոցների ղեկավարների և երևանյան առաջատար հրատարակությունների լրագրողների համար: Միջոցառումը տեղի է ունեցել Ծաղկաձորում դեկտեմբերի 16-ից 17-ը։
Այս իրադարձությամբ մեկնարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ֆինանսական և ներդրումների ոլորտում կրթության խթանմանը:
Երկու օրվա ընթացքում կրթական կենտրոնի թրեյներ և ուսուցիչ, ալիքային վերլուծության, միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի ոլորտի փորձագետ Մաքսիմ Սոլոդուխոն առաջատար ԶԼՄ-ների խմբագիրների և լրագրողների հետ կիսվեց ներդրումային ռազմավարությունների ոլորտում իր փորձով։Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ զրոյից ներդրումային պորտֆելի ստեղծման հիմունքներին, ֆինանսական շուկայի դինամիկ աշխարհում ռիսկերը նվազագույնի հասցնելու և ակտիվների պաշտպանության ռազմավարություններին, ինչպես նաև հասկանալ շուկայական տնտեսության զարգացման հիմնական սկզբունքները և ֆինանսական շուկայի պատմությունը:
«Կրթությունը ֆինանսական հզորացման հիմնաքարն է, և նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում կապիտալի շուկայի զարգացման գործում: Մեր առաքելությունը ոչ միայն բրոքերային ծառայություններ մատուցելն է, այլ նաև օգնել մարդկանց ձեռք բերել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելու համար: Այս սեմինարը մեր առաջին քայլն է Հայաստանի բնակիչների ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ»,- նշեց Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:
Ինտենսիվ սեմինարը սկիզբ դրեց կրթական նախաձեռնություններին։ Հայաստանի բնակիչների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման շրջանակներում նախատեսվում է գործարկել ֆինանսական կրթությանը նվիրված տեղեկատվական ուղիներ, ինչպես նաև կազմակերպել դասախոսություններ և սեմինարներ հարակից թեմաներով։ Freedom Broker Armenia-ն ձգտում է նպաստել հասարակության կյանքի բարելավմանը` բարձրացնելով երկրի բնակչության ֆինանսական իրազեկությունը և խթանելով պատասխանատու և տեղեկացված ներդրումների սկզբունքները:
Հղումը պատճենված է
Էջը վերջին անգամ թարմացվել է 28.05.2025, 23:33
Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ-ն օգտագործում է ֆայլերում պարունակվող сookie-ները։ Մնալով կայքում՝ դուք տալիս եք համաձայնություն, որպեսզի сookie ֆայլերում պարունակվող ձեր տվյալները մշակվեն։ Եթե չեք ցանկանում, որպեսզի այդ տվյալները մշակվեն, անջատեք сookie-ները ձեր բրաուզերի կարգավորումներից։ Cookie ֆայլերի օգտագործումից հրաժարման պատճառով հնարավոր է Կայքի որոշ գործառույթներ դառնան անհասանելի ։