Երևան, Հայաստան — Freedom Broker Armenia-ն՝ տարածաշրջանի խոշորագույն բրոքերային ընկերություններից մեկը, մեկնարկել է ակցիա, որը Հայաստանի քաղաքացիներին ընձեռում է եզակի հնարավորություն ստանալ միջազգային խոշոր ընկերության բաժնետոմս ՝ անվճար։ Այդ ընկերությունների շարքում են՝ ավտոմոբիլային հսկա Ford-ը,կինոկայսրություն Warner Bros․ Discovery-ը, միջազգային դրամական փոխանցումների շուկայի առաջատար՝ Western Union-ը, հագուստի և կոշիկի աշխարհահռչակ բրենդ Levi’s-ը և շատ այլ ընկերություններ:
Մասնակցության համար անհրաժեշտ է բացել հաշիվ Freedom Broker-ում, համալրել այն 25000 դրամով և ստանալ նվեր բաժնետոմսը։ Առաջարկը գործում է 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը ներառյալ։ Հայաստանի քաղաքացիները կարող են ներդրող դառնալ լիցենզավորված Freedom Broker-ի օգնությամբ՝ ստանալով հաճելի բոնուս օտարերկրյա ընկերությունում բաժնեմասի տեսքով։ Մանրամասն պայմաններին հնարավոր է ծանոթանալ
հղումով։
Լինելով անբասիր հեղինակություն ունեցող ներդրումային ընկերություն՝ Freedom Broker Armenia-ն նվիրված է ֆինանսական գրագիտության խթանմանը և իր հաճախորդներին բացառիկ հնարավորություններ տրամադրելուն: Այս առաջարկը նույնպես ունի նպատակ պարզեցնելու Հայաստանի քաղաքացիների հասանելիությունը համաշխարհային ներդրումային շուկաներ: