​​Freedom Broker Armenia-ն հայտարարում է զրոյական միջնորդավճար բրոքերային հաշվից միջոցների դուրսբերման համար​

Հրապարակման ամսաթիվ
Կիսվել

​​Freedom Broker Armenia-ն իր օգտատերերի համար հայտարարում է թարմացում՝ բրոքերային հաշվից ՀՀ դրամով դրամական միջոցների դուրսբերման միջնորդավճարը այսուհետ կկազմի 0 դրամ, նախկինում գործարքի վճարը կազմում էր 20 դոլար։​

Այժմ Freedom Broker Armenia-ն ներկայացնում է զրոյական միջնորդավճար թե՛ սպասարկման, թե՛ միջոցների մուտքագրման ու դուրսբերման համար։ Ցանկացած հաճախորդ կարող է հեշտությամբ մուտքագրել միջոցներ իր հաշվին, ինչպես նաև դրանք դուրս բերել առանց հավելյալ ծախսերի: Նշենք նաև, որ միջնորդ բանկերը պահպանում են միջնորդավճար, որը չի վերաբերում Freedom Broker Armenia-ին:​

​​«Այս քայլը արտացոլում է մեր հանձնառությունը՝ բարելավելու առևտրային փորձը Հայաստանում մեր հաճախորդների համար», - նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը: «Վերացնելով դրամի դուրսբերման վճարները՝ մենք մեր օգտատերերի համար ավելի հարմար և նվազ ծախսատար ենք դարձնում իրենց ներդրումների կառավարումը»։​


​​Freedom Broker Armenia-ի թիմը կարծում է, որ այս փոփոխությունը ոչ միայն կբարձրացնի հաճախորդների գոհունակությունը, այլև կգրավի նոր հաճախորդների, ովքեր փնտրում են ավելի արդյունավետ բրոքերային ծառայություններ: Freedom Broker Armenia-ն ձգտում է տրամադրել հնարավոր լավագույն ֆինանսական ծառայությունները՝ հաճախորդներին հնարավորություն տալով կենտրոնանալ իրենց ներդրումային ռազմավարությունների վրա:​ 


Էջը վերջին անգամ թարմացվել է 01.11.2024, 16:42

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը