Գաղտնիության քաղաքականություն

1. Ներածություն

«Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ», «մեր») պարտավորվում է պաշտպանել և չխախտել Ընկերության ծառայություններից օգտվող հաճախարդների (այսուհետ նաև՝ «Հաճախորդ», «Ձեր», «Ձեզ», «Դուք») անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը: Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության Ընկերության քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության կողմից տրամադրվող ցանկացած ծառայության համար (այսուհետ` «Ծառայություններ»), եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ Ընկերության կողմից: ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ/ԿԱՄ ՄԵԶ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴՈՒՔ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ԾԱՆՈՒՑՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆ ՈՒ ՍՏԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

2.Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր անձնական տվյալները մշակվում են հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը, «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, Ձեզ հետ կնքվող/ված պայմանագիրը, Ընկերության «Գործարար հիմնական պայմաններին» միանալու համաձայնագիրը կամ սույն Ծանուցումն այլ կերպ ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը: Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։

3.Մշակվող անձնական տվյալները, դրանց հավաքագրման եղանակը

Սույն Ծանուցման 4-րդ կետով սահմանված նպատակներն իրականացնելու համար Դուք պարտավոր եք ներկայացնել ներքոնշյալ անձնական տվյալները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով. Ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝, իրական ժամանակում արված ինքնանկար (online selfie), անձը հաստատող փաստաթուղթ կամ պաշտոնական այլ փաստաթուղթ՝ բացառապես լուսանկարով` որը պետք է առնվազն ներառի անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ: Իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման փաստաթուղթ կամ պաշտոնական այլ փաստաթուղթ, որը պետք է առնվազն ներառի իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի) անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, հաշվառման և/կամ փաստացի բնակության հասցե, ներկայացուցչի հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե: Անհրաժեշտության դեպքում Ձեր համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։ Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք։ Ձեր անձնական տվյալները մշակվելու են սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով: Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տվյալները և Ձեզ առնչվող այլ տեղեկությունները գործընկեր ընկերություններին՝ Ձեր հանձնարարականները/գործարքները կատարելու նպատակով։

Ընկերությունը անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.

1. նպատակների, մշակման միջոցների օրինականությունը և տվյալների արժանահավատությունը,

2. անձնական տվյալների մշակման օրինականության ապահովումը, ինչը ենթադրում է տվյալների մշակման անցկացում սուբյեկտի համաձայնությամբ,

3.իրական և հայտնած մշակման նպատակների համապատասխանությունը,

4. անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանությունը,

5.մշակման նպատակների համար տվյալների բավարար լինելը, և մշակման նպատակների նկատմամբ հավելուրդային տվյալների մշակման անթույլատրելիությունը,

6.անձնական տվյալների հետ վարվելու օրինական և անվտանգ գործելակերպի մասին տեղեկատվական համակարգերի օգտագործողների ծանուցումը,

7. տեղեկատվական համակարգերում անձնական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և անվտանգությունը,

8. անձնական տվյալների մշակման և նման մշակման իրավական տեսանկյունից նշանակալի հետևանքների մասին սուբյեկտին իրազեկելը, նրան այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա ազդելու հնարավորության տրամադրումը,

9. անձնական տվյալների մշակման մշտական ներքին հսկողություն, անձնական տվյալների մշակման գործընթացների և համակարգերի պետական ստուգումներ անցնելու պատրաստակամություն:

4. Անձնական տվյալների մշակման նպատակը

Անձնական տվյալների մշակումը իրականացվում է հետևյալ նպատակներով՝

• Ծառայությունների պատշաճ մատուցում, հաճախորդների սպասարկման որակի բարելավում,

• Հաճախորդի հաշվի բացման, Ձեր հաշիվները կառավարելու, հսկելու և զեղծարարության դեպքերը բացահայտելու համար։

• Ձեր ինքնության հաստատում (նույնականացում),

• Ձեր անձնական տվյալների հավաստիության ապահովում (ստուգում, ճշգրտում կամ թարմացում),

• ՀՀ օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարում, մասնավորապես՝ «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները։

5. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունները

Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:

6. Անձնական տվյալների պահպանման ժամկետները

Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության: Ձեր անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ: Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա անձնական տվյալները և սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից:

7. Ձեր իրավունքները

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել Ծառայություններ: Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն: Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ:

8. Անվտանգության ապահովման գործող միջոցներ

Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան: Անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջները և կանոնները պետք է նախատեսվեն Ընկերության գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ։ Մեր աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող անձնական տվյալների պահպանման համակարգը, որը բաղկացած է պարբերաբար թարմացվող տարրերից, տեղակայված է մեր կազմակերպության ներսում գտնվող համակարգչային տեխնիկայի վրա և պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։ Ձեր անձնական տվյալները հասանելի են մեր աշխատակիցներին միայն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով: Մեր աշխատակիցները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին: Ձեր անձնական տվյալները պաշատպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

9. Համաձայնության գործողության ժամկետը

Սույն Ծանուցումը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները, հաստատվում են Ընկերության Ժողովի կողմից, ուժի մեջ մտնում Ընկերության www.ffin.am կայքում հրապարակման պահից և կիրառելի են մինչ սույն Ծանուցումն ուժի մեջ մտնելը Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ: Ծանուցման ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարել ուժը կորցրած: Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Ձեր միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարումը և Ընկերության նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։

10. Կապ մեզ հետ

Սույն Ծանուցման կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք գրել ստորև նշված հասցեներով.

Էլ. հասցե՝ [email protected]

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2

Էջը վերջին անգամ թարմացվել է 01.11.2024, 16:42

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը