Freedom Holding Corp. — ամերիկյան հրապարակային ընկերություն գրանցված ԱՄՆ-ի Նևադա նահանգում։

Freedom Holding Corp.-ն Freedom Broker Armenia-ի միակ սեփականատերն է. հայկական ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է միջազգային ֆինանսական հոլդինգային ընկերությանը։ Freedom Holding Corp.-ի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ բորսայում FRHC նշման ներքո, իսկ հոլդինգի շուկայական կապիտալիզացիան այսօր կազմում է 8,9 միլիարդ դոլար: Ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 9,1 միլիարդ դոլար:
Freedom Holding Corp.-ը հանրային ընկերություն է, որն իրականացնում է ֆինանսական գործունեություն, մանրածախ բրոքերային գործառնություններ, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առևտուր, տրամադրում է ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ Ղազախստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, ԱՄԷ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կիպրոսում, ինչպես նաև Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում մասնաճյուղերի միջոցով:
Միջազգային Freedom Holding Corp. ունի ավելի քան 16 տարվա փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Հոլդինգում աշխատում է ավելի քան 8 200 մասնագետ, ընկերության 204 գրասենյակները և մանրածախ մասնաճյուղերը գտնվում են Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում: Ընկերություններում բրոքերային հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը կազմում է 555 հազ.
Հոլդինգը հաշվետու թողարկող է և հաշվետու է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC): Հոլդինգի անկախ աուդիտորը Deloitte-ն է: Հոլդինգի բաժնետոմսերը ցուցակված են Nasdaq Capital Market-ում: