Մարտի 5-ին կանցկացվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումաֆինանսական համաժողովը

Հրապարակման ամսաթիվ
Կիսվել
«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով Հայաստանում առաջին ներդրումաֆինանսական համաժողովը, որը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերին, կանցկացվի 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։

Ինչպես նախապես պլանավորված էր, միջոցառումը կազմակերպվելու է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Համաժողովը կդառնա շուկայի հիմնական մասնակիցների, ներառյալ պետական իշխանությունների, բիզնեսի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և հանրության միջև փոխգործակցության առաջատար հարթակ: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, բիզնես առաջնորդներ, մասնավոր ներդրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Հայաստանում առաջին ներդրումային համաժողովին հանդիպում են գաղափարները, ի հայտ են գալիս նոր հնարավորություններ և ձևավորվում ներդրումային միջավայրի ապագան: Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին միանալ մեր համաժողովին և միասին ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման համար»,- նշում է Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համաժողովի գլխավոր միջոցառումը կլինի լիագումար նիստը, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ղեկավարները, առաջատար բանկերը, ինչպես նաև հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Համաժողովը հարթակ է լինելու կապիտալի շուկաների ոլորտի հիմնական խաղացողների և փորձագետների հետ փոխգործակցության, ակտիվ երկխոսության և մտքերի փոխանակման համար: Միջոցառումը կօգնի բացահայտել կապիտալի շուկաների ոլորտում առկա միտումներն ու ռազմավարությունները, ինչպես նաև ծանոթանալ նոր գործիքների և ներդրումային հնարավորությունների հետ:
Էջը վերջին անգամ թարմացվել է 18.07.2024, 12:53

Դուք ինքներդ եք որոշում երբ սկսել ներդրումներ կատարել
Պատրա՞ստ եք սկսել:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելու համար ձեզ հարկավոր է միայն անձնագիր։Եթե ունեք հարցեր մեր մենեջերները սիրով կպատասխանեն դրանց։
Բացել հաշիվ
Ունե՞ք այլ հարցեր։
Պատվիրեք  անհատական ​​անվճար խորհրդատվություն մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ
Խորհրդատվություն
Ինչպե՞ս վերահսկել հաշվի կարգավիճակը:
Օպերատիվ կերպով վերահսկեք բրոքերային հաշվի կարգավիճակը, ներդրեք և դուրս բերեք միջոցներ մեր հավելվածի միջոցով
Ներբեռնել ծրագիրը