«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագա հեռանկարներ» ներդրումային և ֆինանսական համաժողովի կազմակերպիչները որոշում են կայացրել հետաձգել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ի սկզբանե նախատեսված միջոցառումը: Համաժողովի անցկացման նոր ամսաթիվը նշանակված է 2024 թվականի գարնան սկզբին:
Համաժողովը, որը կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, ակնկալվել է որպես առանցքային իրադարձություն՝ խթանելու հետաքրքրությունը Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման նկատմամբ: Այն նպատակ ունի ստեղծել եզակի փոխգործակցության հարթակ այնպիսի թիրախային խմբերի միջև, ինչպիսիք են պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։
Միջոցառումը կպահպանի իր ընդհանուր հայեցակարգը՝ անկախ ամսաթվի փոփոխությունից։ Ակնկալվում է, որ այն համախմբելու է ավելի քան 500 մասնակիցների՝ ներառյալ պետական կառույցների, բիզնեսի, մասնավոր ներդրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել լիագումար նիստ, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, խոշոր բանկերի, ինչպես նաև տեղական և արտասահմանյան խոշոր բիզնեսների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։
Վերածրագրված ամսաթվի և անհրաժեշտ թարմացումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն բոլոր շահագրգիռ կողմերին։
Հոլդինգի մասին
Freedom Broker-ը ամերիկյան Freedom Holding Corp ֆինանսական հոլդինգի մի մասն է, որի բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ-ում FRHC նշանով: Հոլդինգի կապիտալիզացիան գերազանցում է 4,5 մլրդ ԱՄՆ դոլարը, կառավարվող ակտիվները՝ ավելի քան 5,4 մլրդ ԱՄՆ դոլար։
Freedom Broker-ն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաներ` բրոքերային և դեպոզիտար գործունեություն իրականացնելու համար։
Freedom Finance ընկերությունների միջազգային խումբը ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի շուկաներում ներդրումային և բրոքերային ծառայությունների շուկայի առաջատարն է՝ միջազգային ֆինանսական շուկաներում ավելի քան 15 տարվա փորձով: Խմբի 119 գրասենյակներն ու մասնաճյուղերը գտնվում են Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի 15 երկրներում։ Խմբի ընկերությունները լիցենզավորված են յուրաքանչյուր երկրում: Խմբի ընկերություններում հաճախորդների հաշիվների ընդհանուր թիվը գերազանցում է 350,000-ը:
Կոնտակտային տվյալներ՝
Ռոզա Գրիգորյան
+374 77 30 34 84
[email protected]